Արևմուտքի՝ ՀՀ-ի շուրջ արվող քայլերը կսրեն իրավիճակը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ

Արևմտյան երկրների կողմից Հայաստանի շուրջ անբարյացակամ ռազմական և քաղաքական քայլերը կարող են հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի հետագա սրման, հայտարարել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի ներկայիս նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Հարավային Կովկասում իրավիճակը արժանի է հատուկ ուշադրության, այդ թվում՝ Հայաստանում անցկացված ընտրությունների լույսի ներքո։

ԱՄՆ-ի ծրագրերը՝ իբր ապահովել «Զանգեզուրի միջանցքի» անվտանգությունը, ԵՄ երկրների՝ Հայաստանը իրենց ռազմական կառույցներում ներառելու մտադրությունները և տարածաշրջանում ձեռնարկված այլ անբարյացակամ քայլերը, ի վերջո, կհանգեցնեն հետագա սրման։

Մենք հետևում ենք իրավիճակին», – հայտարարել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *