ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը գտնվում է Ադրբեջանում

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին «Report»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Համիլթոնն արդեն սկսել է հանդիպումներ անցկացնել Բաքվում։ Մասնավորապես, նա Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում հանդիպել է Ադրբեջանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։

Նշենք, որ սա Համիլթոնի առաջին այցն է Ադրբեջան՝ որպես տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *