Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնն աշխատանքային այցով գտնվում է Ադրբեջանում։ Այս մասին «Report»-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Համիլթոնն արդեն սկսել է հանդիպումներ անցկացնել Բաքվում։ Մասնավորապես, նա Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնում հանդիպել է Ադրբեջանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ սա Համիլթոնի առաջին այցն է Ադրբեջան՝ որպես տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցիչ։