ԱՄՆ-ն արաբական երկրների աջակցությամբ ցանկանում է կառուցողական երկխոսություն վարել Իրանի հետ․ Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը հույս ունի արաբական երկրների աջակցությամբ կառուցողական երկխոսություն հաստատել և մի շարք համաձայնությունների հասնել Իրանի իշխանությունների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Բահրեյնում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գործընկերների հետ բազմակողմ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում։

«ԱՄՆ-ն, այսօր այս սեղանի շուրջ հավաքվածներից ոմանց աջակցությամբ, մտադիր է օգտվել կառուցողական երկխոսություն հաստատելու և, ինչպես հույս ունենք, Իրանի հետ համաձայնագրեր կնքելու հնարավորությունից։ Մենք հույս ունենք, որ դա շատ դրական արդյունքի կհանգեցնի։ Դա է մեր հույսը, մենք բաց ենք դրա համար և պատրաստ ենք դրան»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *