Ուկրաինային է փոխանցվել ԵՄ օգնության նոր փաթեթի առաջին 3,2 միլիարդ եվրոն

Եվրոպական միությունը Ուկրաինային է փոխանցել 90 մլրդ ծավալով վարկային աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող գումարի առաջին մասը։ Առաջին տրանշը կազմում է 3,2 միլիարդ եվրո։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Եվրոպական միության խորհուրդը։

«2026 թվականի ապրիլին ԵՄ խորհրդի կողմից համաձայնեցված 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի շրջանակում ԵՄ-ն իրականացրել է առաջին վճարումը, ինչը կօգնի Ուկրաինային ապահովել առաջնահերթ կարիքների ֆինանսավորումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *