Հայաստանը կօգտվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներից սոխի անտուրք ներմուծման քվոտայից։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է հունիսի 25-ի նիստում։
Մաքսատուրք չի գանձվի մինչև 5 հազար տոննա ընդհանուր ծավալով ներկրման համար (նկատի ունի ամբողջ երկրի ծավալը, այլ ոչ թե մեկ ներկրողինը)։ Այս արտոնությունը կգործի մինչև հունիսի 30-ը ձևակերպված ներմուծումների համար։