Հայաստանը կօգտագործի 5 հազար տոննա սոխի անմաքս ներմուծման քվոտան

Հայաստանը կօգտվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող երկրներից սոխի անտուրք ներմուծման քվոտայից։ Համապատասխան որոշումը կառավարությունն ընդունել է հունիսի 25-ի նիստում։

Մաքսատուրք չի գանձվի մինչև 5 հազար տոննա ընդհանուր ծավալով ներկրման համար (նկատի ունի ամբողջ երկրի ծավալը, այլ ոչ թե մեկ ներկրողինը)։ Այս արտոնությունը կգործի մինչև հունիսի 30-ը ձևակերպված ներմուծումների համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *