Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ–ի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների. Իշխան Սաղաթելյան

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների»,–հավելել է նա։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցած 18 ուժերից 7–ի դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *