Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանը մեկնարկելու է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքների քննությունը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների»,–հավելել է նա։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցած 18 ուժերից 7–ի դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները։