Ադրբեջանցի պաշտոնյաները տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր իրենց «հայրենիքն» է․ Տաթև Հայրապետյան

Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքում օրեր առաջ՝ Նախիջևանում Հայաստանի Հանրապետության դեմ զավթողական ծրագրերի վերաբերյալ անցկացված «փառատոնի» ընթացքում, տեսանյութ է հրապարակվել․ ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր իրենց «հայրենիքն» է․ Telegram-ի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այս աբսուրդին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունը պայքար է մղում այն բանի դեմ, թե իբր «ծովից ծով» Հայաստան չի լինելու։ Առհասարակ, այս անտրամաբանական վիճակն ուղղակի զավեշտի է վերածվում։ Մեր հարևանությամբ մեր դեմ զավթողական ծրագրեր են մշակում, իսկ մեր երկրում պայքարում են երևակայական դևերի դեմ, մինչդեռ մեր գլխավոր «դևը» տգետ ու վախկոտ իշխանության առկայությունն է»,- նշել է նա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *