Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188–ի (տեսանյութ)

Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188–ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 188–ի, 1520 մարդ վիրավորվել է, 157–ը համարվում են անհետ կորած:
     Երկրաշարժից լրջորեն վնասվել է Լա Գուայրա խոշոր քաղաքը, Վենեսուելայի մայրաքաղաքում ևս փլուզներ կան:
     Լա Գուայրայում հիվանդանոցները լեփ-լեցուն են երկրաշարժից հետո:
     Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայ ընտանիքների տներ են ավերվել, մի քանի անձ էլ տուժել է։
     Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Խափանումներ են գրանցվել ինտերնետի և կապի աշխատանքում, ավերածություններ կան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *