
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյան Նիկոլը զանգվածային արտագաղթի կո՞չ է անում:
Ըստ Փաշինյան Նիկոլի, հայաստանցիները, մասնավորապես` հայաստանցի թոշակառուները 900 ՀՀ դրամով կարող են Լառնակա (Կիպրոս) մեկնել: Վերջինս նշում է, որ կենսաթոշակների 10 000 ՀՀ դրամով բարձրանալու պարագայում, թոշակառուների համար Կիպրոս գնալ-գալը «խաղ ու պար է»:
Նախ` 900 ՀՀ դրամով անհնար է մեկնել Լառնակա և վերադառնալ: Ավելին` անհնար է նույնիսկ մեկնել: Պարզվել է, որ եղել է այդպիսի ընդամենը մեկ օր, երբ տեսականորեն հնարավոր է եղել մոտ 930 ՀՀ դրամով միայն մեկնելու տոմս գնել: Առանց վերադարձի, առանց վիզայի, առանց կեցավայրի, առանց սննդի … Այսինքն, Փաշինյան Նիկոլը մանիպուլացնում է հասարակությանը: Սակայն խնդիրն այլ է:
Պատկերացնենք, որ առանց վերադարձի 900 դրամանոց տոմս դեպի Լառնակա, այնուամենայնիվ, կա: Ի՞նչ է առաջարկում Փաշինյան Նիկոլը (եթե, իհարկե, նրա խոսքի մեջ չկա մանիպուլյացիայի տարր): Վերջինս, ըստ էության, փաստացի առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել: Գնալ և չգալ: Չէ՞ որ նա էլ է հիանալի հասկանում, որ 900 դրամի մեջ վերադարձը ներառված չէ»: