Հոնկոնգի ֆոնդային բորսայի առանցքային Hang Seng ինդեքսը հունիսի 26-ի սակարկությունների արդյունքներով նվազել է 1,76%-ով (405,05 կետով)՝ հասնելով 22 671,86 կետի։ Ինդեքսի ընդհանուր շաբաթական կորուստները կազմել են 5,2%, ինչը 2025 թվականի ապրիլի 11-ից ի վեր ամենազգալի շաբաթական անկումն է։
Բացասական դինամիկա են դրսևորել նաև մյուս հիմնական ինդեքսները։ Hang Seng China Enterprises Index-ը, որն արտացոլում է Հոնկոնգում սակարկվող մայրցամաքային Չինաստանի ընկերությունների բաժնետոմսերի դինամիկան, նվազել է 1,94%-ով (147,54 կետով)՝ հասնելով 7 460,84 կետի։
Առավել զգալի անկում է արձանագրել տեխնոլոգիական Hang Seng Tech ինդեքսը, որը ներառում է 30 խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։ Այն կորցրել է 3,41% (150,33 կետ)՝ իջնելով մինչև 4 255,59 կետ։
Ինչպես ТАСС գործակալությանը հայտնել է Հոնկոնգի բորսային մոտ կանգնած աղբյուրը, շուկայի վրա գործադրվող ճնշումը կապված է միանգամից մի քանի գործոնների հետ։ Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությամբ պայմանավորված նավթային շոկին գումարվել է նաև անորոշությունը՝ արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունների հեռանկարների վերաբերյալ։
«Ներդրողները դադար են վերցրել, քանի որ արհեստական բանականության շուկայի հեռանկարները դեռևս հստակ չեն արտադրողների միջև սրված մրցակցության ֆոնին»,- նշել է գործակալության զրուցակիցը։