Ֆինլանդիան հանել է իր տարածքում միջուկային զենքի լիակատար արգելքը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հաստատել է միջուկային էներգիայի մասին օրենքում և քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Որոշման մասին հաղորդվում է կառավարական փաստաթղթում։

Ըստ հունիսի 17-ին խորհրդարանի ընդունած որոշման՝ փոփոխությունները վերաբերում են միջուկային նյութերի հետ վարվելու և համապատասխան իրավական սահմանափակումներին առնչվող հարցերի կարգավորմանը։ Նշվում է, որ նախագահը հավանություն է տվել առաջարկին, որից հետո փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն հուլիսի 1-ից, ինչպես հստակեցրել է պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ հաշվի կառնի փոփոխություններն իր ռազմական քաղաքականության մեջ՝ տարածաշրջանում միջուկային անվտանգությանն առնչվող նոր գործոնների ի հայտ գալու դեպքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *