Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակի զարգացումները։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, Արաղչին բրիտանական կողմին տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ Թեհրանի բանակցությունների ընթացքի մասին։ Զրույցի ընթացքում երկու կողմերն էլ ընդգծել են տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը և հանձնառություն հայտնել դիվանագիտական շփումների շարունակմանը։