Ի՞նչ ուներ 2018-ին և ի՞նչ ունի այժմ նախկին նախարարը. հայտարարագիր

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը, ով նոր կազմավորված Կառավարությունում որևէ պաշտոն չի ստանձնել, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2026 թվականի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

BanksNews.am-ն այս անգամ ուսումնասիրել է, թե ինչպես է փոխվել նախկին նախարարի ֆինանսական վիճակը՝ 2018 թվականից մինչ այժմ:

Անշարժ գույք և տրանսպորտ

Ըստ 2026 թվականի պաշտոնական հայտարարագրի՝ Մխիթար Հայրապետյանը տարվա սկզբում որպես միանձնյա սեփականություն հայտարարագրել է․

  • Բնակարան Երևանում (ձեռք է բերվել 2021 թվականին),
  • Ավտոկայանատեղի Երևանում (ձեռք է բերվել 2023 թվականին),
  • Հողամաս Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում (ձեռք է բերվել 2023 թվականին)։

Նախկին նախարարն իր անունով տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։

Դրամական միջոցներ, հաշիվներ և փոխառություններ

Համաձայն 2026 թ. հայտարարագրի` տարվա վերջի դրությամբ Մխիթար Հայրապետյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են.

  • 14,475 ԱՄՆ դոլար,
  • Շուրջ 12.7 մլն ՀՀ դրամ (մի քանի բանկային հաշիվներում՝ 8,315,185 դրամ, 4,294,278 դրամ և 86,773 դրամ):

Բացի այդ, հայտարարագրվել են տարվա ընթացքում հանձնված և վերադարձված խոշոր փոխառություններ (այդ թվոմ՝ Նարեկ Ադամյանին, Արման Աբրահամյանին, «Հայաստան Կառուցապատում» ՍՊԸ-ին և Կարեն Խաչատրյանին), որոնք տարվա վերջում ամբողջությամբ մարվել են (մնացորդը՝ 0 դրամ):

Անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 30 մլն դրամ։

Եկամուտները

Հաշվետու տարում Մխիթար Հայրապետյանի եկամուտները ձևավորվել են ԲՏԱ նախարարությունից ստացված աշխատավարձից (ավելի քան 20.6 մլն դրամ) և հիփոթեքային վարկի գծով եկամտահարկի վերադարձից (շուրջ 2.7 մլն դրամ)։

Հիշեցնենք, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը, նա զբաղեցնում էր «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր էր:

Կնոջ գույքն ու եկամուտները

Մխիթար Հայրապետյանի կինը՝ Լուսին Վանա Կարապետը, աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես Սփյուռքի բաժնի ղեկավար։

Որպես շարժական գույք` 2024թ.  նա հայտարարագրել է երկու ավտոմեքենա․

  • DONGFENG (2022 թ. արտադրության, ձեռք է բերվել 2022-ին),
  • VOLKSWAGEN (2001 թ. արտադրության, ձեռք է բերվել 2018-ին)։

Նրա եկամուտը 2025 թվականին կազմել է 11 մլն դրամ, որը ձևավորվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից, Հանրային հեռուստաընկերությունից (քաղիրավական պայմանագրերով) ստացված վարձատրություններից:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնը ստանձնել աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը. հայտարարագիր


Մխիթար Հայրապետյանի ունեցվածքի շարժը․ 2018 թ․ և 2024-2026 թթ․

2018 թվական 

  1. Անշարժ և շարժական գույք․ Ոչինչ չի հայտարարագրել։
  2. Դրամական միջոցներ․ Ընդամենը 4,500 եվրո։

Անշարժ գույքի ձեռքբերումները 2018-ից հետո

Իշխանափոխությունից հետո Հայրապետյանը ձեռք է բերել 3 միավոր անշարժ գույք

  • Բնակարան Երևանում (2021 թ․, հիփոթեքային վարկով)։
  • Ավտոկայանատեղի Երևանում (2023 թ․ հուլիս
  • Հողամաս Աշտարակում (2023 թ․ հոկտեմբեր)։
  • Վարկային պարտավորություն․ Անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 30 մլն դրամ։

Ֆինանսական աճը և դրամական միջոցները (ներկայումս)

  • Բանկային հաշիվներ. Շուրջ 15,900 ԱՄՆ դոլար և ավելի քան 8.3–12.7 մլն դրամ (տարբեր հաշիվներում)։
  • Կանխիկ դրամ․ 4.1–4.9 մլն դրամ և 6,000–8,700 եվրո։

Եկամտի աղբյուրները

  • ԲՏԱ նախարարությունում․ Տարեկան աշխատավարձը՝ ավելի քան 20.6 մլն դրամ (+ շուրջ 2.7 մլն դրամ եկամտահարկի վերադարձ)։
  • «Իմ քայլը» հիմնադրամում․ Գործադիր տնօրենի պաշտոնում ստացել է 17.6 մլն դրամ աշխատավարձ։
  • ԱԺ պատգամավորական շրջան (2019-2021 թթ․)․ Պաշտոնավարել է «Իմ քայլը» խմբակցությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ ֆինանսական ցուցանիշներով է Հակոբ Արշակյանը հեռացել քաղաքականությունից. հայտարարագիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *