«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան

«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է: Նրանք համարում են, որ ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են ներկայացվել ՀՀ ԿԸՀ-ի կողմից և գտնում են, որ Սահմանադրական դատարանն ընդամենը հաստատելու է դրանց արդյունքները՝ «շունը շան թաթ չի կծի» ասացվածքի տրամաբանության համապատասխան: Գուցե անմիջապես փողոցային պայքարի դուրս գալն են ելք համարում և պատրաստ են ապստամբության: Ստեղծված իրավիճակում, սակայն, ինքնաբուխ ապստամբության չգնացին այդ մարդիկ, իսկ ընդդիմադիր առաջնորդներն էլ նախընտրեցին խաղաղ, իրավական գործիքակազմի կիրառում նախատեսող այս տարբերակը: Հավանական եմ համարում, որ նրանք արդեն ունեն մանդատները վերցնելու վերաբերյալ որոշումը, բայց որպես կրքերը մասնակիորեն հանդարտեցնելու, ժամանակ ձգելու միջոց՝ ՍԴ են մտել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *