Հերթական վանդալիզմը․ Բաքուն հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի Հեքիմյան փողոցում գտնվող սուրբ Հակոբ եկեղեցին․ ահազանգում է Monument Watch-ը։

«Դատելով տարածված լուսանկարից՝ քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ նաև հողին է հավասարեցվել եկեղեցու ամբողջ շրջակա տարածքը։ Սա նշանակում է, որ ոչնչացվել են նաև եկեղեցու տարածքում գտնվող խաչքարերը և կոթողները: Հատկապես աչքի էր ընկնում քանդակագործ Ռոբերտ Ասկարյանի կերտած խաչքարը։

Եկեղեցու ավերմանը «արձագանքել» են ադրբեջանական լրատվականները, որոնք եկեղեցին որակել են որպես «անօրինական և ապամոնտաժմանը ենթակա»։

Նշենք, որ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին»,- ասված է հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *