Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող «Սամբեկյան բարձունքներ» թանգարանային համալիրին, ինչի հետևանքով կան տուժածներ․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
Տարածաշրջանի իշխանության փոխանցմամբ՝ հարվածի պահին տարածքում եղել են այցելուներ։
«Վնասվել են համալիրի առանձին հատվածներ», – նշում են տեղական ԶԼՄ-ները։
Վերջին տվյալներով՝ տուժել է 12 մարդ, որոնցից 10-ը հոսպիտալացվել են։