Լոռու մարզում կամավորները անտառային հատվածներից մի քանի տոննա աղբ են հանել

Երեկ` հունիսի 27-ին, Լոռու մարզում՝ Վանաձոր–Ալավերդի ավտոճանապարհի հարակից անտառային տարածքներում, «Green Green Team» (greengreen_yvn) բնապահպանական նախաձեռնության կազմակերպմամբ անցկացվել է լայնածավալ մաքրման ակցիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կամավորները, պահպանելով անվտանգության բոլոր կանոնները և օգտագործելով պարաններ, ձորերից ու դժվարամատչելի հատվածներից դուրս են բերել մեծ քանակությամբ կենցաղային աղբ։

Աշխատանքները եղել են բարդ և վտանգավոր, քանի որ աղբի զգալի մասը տարիների ընթացքում կուտակվել էր ճանապարհի հարակից ձորերում և անտառային տարածքներում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *