Միկրոավտոբուսի ուղեվարձն էլ թանկացավ – Հրապարակ

Նոյեմբերյան-Երևան և հակառակ ուղությամբ գործող տաքսի ավտոմեքենաների ուղեվարձը օգոստոսի սկզբին 3500 դրամից բարձրացրել` դարձրել են 4000 դրամ։ Այդ թանկացումը տաքսիստները արդարացնում են նրանով, որ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների գները բարձրացել են։ Օգոստոսի 1-ից թանկացել է նաև Նոյեմբերյան-Երևան-Նոյեմբերյան ուղերթում գործող միկրոավտոբուսի ուղեվարձը` 2000 դրամից դառնալով 2500։ Միկրոավտոբուսն ամեն առավոտ Նոյեմբերյանից մեկնում է Երևան, ապա երեկոյան վերադառնում Նոյեմբերյան։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի ասած` ապագան եկել է թանկացումներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *