Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիա»-ի հնգյակը Պետդումայի ընտրություններում, РБК-ին հայտնել են «Եդինայա Ռոսիա»-ից մի աղբյուր և դաշնային պաշտոնյա, ինչպես նաև հաստատել է նախագահի վարչակազմին մոտ կանգնած զրուցակիցը։
Կիրակի Մոսկվայում անցկացվող համագումարի մասնակիցները կհաստատեն կուսակցության ցուցակը։
Դաշնային օրենքի համաձայն, կուսակցությունը կարող է ցուցակի համադաշնային մասում ներառել մինչև 15 մարդու։ Սակայն ընտրական քվեաթերթիկում տպագրվում են միայն առաջին հինգի ազգանունները։ Կարևոր է ընտրել հենց այն մարդկանց, որոնք արձագանք կգտնեն քվեարկողների շրջանում, նշել են РБК-ի աղբյուրները։
2021 թվականի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի առաջատար հնգյակն այսպիսի տեսք ուներ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Աշխատանքի հերոս Դենիս Պրոցենկո, «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի ղեկավար Ելենա Շմելյովա և երեխայի իրավունքների հարցերով լիազոր Աննա Կուզնեցովա։