
Ռուսաստանում, Կաբարդինո-Բալկարիայում՝ Էլբրուս լեռնագագաթի տարածքում ալպինիստներ են անհետ կորել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻ նախարարությունը։ Ստացված տեղեկությունների համաձայն, լեռնագնացների խումբը, որը բաղկացած է եղել ութ մարդուց, Էլբրուս բարձրանալու ընթացքում դադարել են կապի դուրս գալ։ Ճշտվում է նրանց «անհետ կորելու» ժամանակահատվածը։ Երթուղին եղել է նախապես գրանցված։ Ենթադրաբար՝ տուրիստ ալպինիստները եղել են Սեւաստոպոլից։ Դեպքի վայր է ուղարկվել 14 փրկարարից բաղկացած խումբ։ Փրկարարական խումբն աշխատում է հիմնականում հարավային լեռնալանջի տարածքում։