Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացման և ֆրանսիական շուկայում ներկայության ուժեղացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 «Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական գործակցության զարգացման և հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները։ 

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը, որի համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հայկական բարձրորակ արտադրանքի ներկայության ընդլայնումը Եվրոպական միության երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի շուկայում։ Քննարկվել են նաև հայ արտադրողների և ֆրանսիական ընկերությունների միջև գործարար կապերի ակտիվացմանը, B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպմանը և հայկական արտադրանքի՝ ֆրանսիական շուկայում առաջմղմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *