Ինչ փուլում է կայծակի հարվածից տուժած կամրջի շինարարությունը

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացման և մինչ այս փուլն անհրաժեշտ այլ աշխատանքները կատարվել են։ Հայտնում են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից։

Հեծանները պատվիրված են, անհրաժեշտ է տեխնոլոգիական պրոցեսով պայմանավորված լրացուցիչ ժամանակ, որպեսզի բետոնե կոնստրուկցիաները ձևավորվեն և համապատասխանեն շինարարական նորմերին։ Առաջիկա 1-2 օրերին հեծանները կբերվեն, և կսկսվեն դրանց տեղադրման աշխատանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *