Վուչիչը չի բացառել, որ արդեն օգոստոսին հրաժարական կտա. Սերբիայում արտահերթ ընտրությունները կարող են անցկացվել աշնանը

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը հայտարարել է, որ հնարավոր է իր հրաժարականի մասին հայտարարի արդեն օգոստոսին կամ մինչև սեպտեմբերի սկիզբը, իսկ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են տեղի ունենալ առաջիկա երեք-չորս ամսում։

Վուչիչի խոսքով՝ իր հետագա քաղաքական ծրագրերի մասին որոշումը կհայտարարվի բացահայտ և անակնկալ չի լինի քաղաքացիների համար։ Միաժամանակ, նա չի պատասխանել հարցին՝ արդյոք մտադի՞ր է նախագահի պաշտոնից հեռանալուց հետո առաջադրվել վարչապետի պաշտոնում։

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Վուչիչը հայտնել էր, որ «մի քանի շաբաթից» կլքի պետության ղեկավարի պաշտոնը և մտադիր է օգնել իշխող Սերբական առաջադիմական կուսակցությանը՝ հաղթանակ տանել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Դրանից առաջ նա հայտարարել էր, որ արտահերթ քվեարկությունը կարող է անցկացվել սեպտեմբերի վերջից մինչև նոյեմբերի կեսերն ընկած ժամանակահատվածում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *