
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության պաշտոնական նոր կայքն արդեն գործարկվել է:
«Այն լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին և չափանիշներին։
Կայքի հաջող գործարկումը հնարավոր է դարձել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ սերտ և արդյունավետ համագործակցության շնորհիվ»,- ասվում է հայտարարության մեջ։