ԱՄՆ-ը հետաձգում է Եվրոպային զենքի մատակարարումները Իրանում իրականացվող գործողության պատճառով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնը արդեն տեղեկացրել է եվրոպական դաշնակիցներին պայմանագրերով սահմանված ժամկետների հնարավոր ուշացումների մասին, քանի որ ամերիկյան պաշարների սպառվում են։
Հաղորդվում է, որ մատակարարումների ժամանակացույցերի վերանայումը կազդի հատկապես Սկանդինավիան եւ Բալթյան տարածաշրջանի երկրների վրա։
Իրանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո աճել է զինամթերքի եւ ՀՕՊ համակարգերի հատկապես Patriot համալիրների համար նախատեսված հրթիռ-կալանիչների պահանջարկը։