Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»

Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում։
     Ինչպես հայտնի է, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Դավիթ Ղազինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը։
     Ղազինյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստության հատկանիշներով։ Վերջինս առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէ մեկի հետ ոչինչ չի խոսել այդ թեմայով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *