Ճապոնիան ձեռնամուխ է լինում աշխարհում խոշորագույն AEGIS հակահրթիռային պաշտպանության համակարգով ականակրի կառուցմանը

Ճապոնիան ձեռնամուխ է լինում 14 հազար 500 տոննա ջրատարողությամբ, AEGIS հակահրթիռային պաշտպանության համակարգով հագեցած խոշորագույն ականարի կառուցմանը՝ ի պատասխան Արևելյան Ասիայում փոփոխվող իրավիճակի, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին և Թայվանի շուրջ լարվածությանը։

Միաժամանակ մի քանի արագընթաց օդային թիրախներ, դրանց թվում՝ բալիստիկ, իսկ ապագայում նաև գերձայնային, հայտնաբերելու և խոցելու ունակ լինելով՝ այն կդառնա Ճապոնիայի ինտեգրված ՀՕՊ և ՀՊՊ համակարգի առանցքային տարրը՝ ուժեղացնելով նրա ցամաքային համակարգերն ու դաշնակիցների ռեսուրսները, հաղորդում է «Техкульт»-ը։ Ականակրի մեծացված հիմնակմախքը հնարավորություն կտա տեղավորել ավելի շատ հակահրթիռներ, կատարելագործված ռադիոլոկացիոն կայաններ և ավելի հզոր էներգետիկ կայանք, ինչը Ճապոնիայի ռազմածովային ուժերին հնարավորություն կընձեռի աջակցել բազմազգ գործողություններին՝ առաջին հերթին ԱՄՆ-ի հետ համատեղ։

Ճապոնական նոր ականակիրը հիմնականում ուղղված է երկիրը հրթիռային հարձակումներից պաշտպանելուն։ Դրա կառուցումը արտացոլում է Ծագող արևի երկրի պաշտպանական քաղաքականության լայնածավալ փոփոխությունները, ինչը պետք է բարձրացնի անվտանգության ոլորտի մարտահրավերներին արձագանքելու նրա կարողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *