Իրանի դեմ պատերազմի պատճառով ԱՄՆ-ն կհետաձգի զենքի մատակարարումները եվրոպական որոշ երկրների

ԱՄՆ պաշտոնյաները եվրոպացի որոշ գործընկերների տեղեկացրել են, որ նախկինում համաձայնեցված զենքի որոշ մատակարարումներ կհետաձգվեն, քանի որ Իրանի դեմ պատերազմը սպառում է զենքի իրենց պաշարները․ գրում է Reuters գործակալությունը։

Աղբյուրները, որոնք խոսել են անանունության պայմանով, ասել են, որ որոշումը կազդի մի քանի եվրոպական երկրների վրա, այդ թվում՝ Բալթյան տարածաշրջանում և Սկանդինավիայում։

Զենքի մի մասը եվրոպական երկրները գնել են «Արտաքին ռազմական վաճառքի» ծրագրի շրջանակում, սակայն դա դեռևս չի մատակարարվել։ Աղբյուրների համաձայն՝ այդ մատակարարումները, հավանաբար, կհետաձգվեն։

Եվրոպացի պաշտոնյաները բողոքում են, որ ուշացումներն իրենց դժվարին դրության մեջ են դնում, իսկ ԱՄՆ պաշտոնյաները պնդում են, որ զենքն իրենց անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում պատերազմի համար՝ մեղադրելով Եվրոպային Հորմուզի նեղուցը բացելու հարցում իրենց չօգնելու համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *