«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ». Արման Աբովյան

«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ։
     Այսպիսով, արձանագրենք, որ այն հարցին, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի արձագանքել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չքաղաքականացնելը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։
     Իրականում ի սկզբանե հասկանալի էր, որ փաշինյանական իշխանությունից, որը գործում է թրքամետ կոլաբորացիոն վարչակազմի տրամաբանությամբ, այլ բան ոչ ոք էլ չէր սպասում։ Բայց հիմա խոսքն այլ գործընթացի մասին է։
     Եկեք մի փոքր վերլուծենք Փաշինյանի և նրա համախոհների հակահայկական քաղաքականության պատճառահետևանքային կողմերը։
     Պատասխանը բաղկացած է երկու մասից՝ գործնական և հոգեբանական։
     Առաջինը՝ հարցի գործնական կողմը։ Ինչպես ցույց տվեցին վերջին ութ տարիների իշխանության գործողությունները և հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ներառել, իբր, արևմտյան վեկտորի մեջ։ Սակայն նույն Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական «նայողը» Թուրքիան է, իսկ Ադրբեջանն իր հերթին արդեն իսկ ինտեգրված է արևմտյան համակարգին՝ որպես էներգետիկ արևմտամետ «խաղացող»։
     Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավը հասկանում է, որ տարածաշրջանում «արևմուտք» ասվածը թուրք-ադրբեջանական տանդեմն է։
     Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ փաշինականներին բացարձակապես չի հետաքրքրում այն փաստը, որ նույն Արևմուտքի (այսինքն) Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանը ընդամենը ժամանակավոր էթնոքաղաքական միավոր է՝ բնակեցված էթնիկ հայերով։
     Պատահական չէ, որ առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական թեզը, որին Հայաստանի իշխանությունները պատասխանում են… հայաստանյան ընդդիմության հասցեին մեղադրանքներով և վիրավորանքներով, որովհետև ընդդիմությունը «համարձակվում է» բարձրաձայնել Ալիևից բխող սպառնալիքների մասին։
     Սակայն առանցքային գործոնն այն է, որ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորները Թուրքիան և Ադրբեջանն են։
     Հետևաբար, ցանկացած իրավիճակ, որը վնասում է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությանը, Փաշինյանի կողմից ընկալվում է որպես սեփական իշխանության գոյությանը սպառնացող գործընթաց։ Մի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ պաշտպանությունը Փաշինյանի համար իր իսկ իշխանությունը պահպանելու գլխավոր խնդիրներից մեկն է։
     Երկրորդ կողմը՝ հոգեբանականն է։ Տեսեք, թե ինչ պատկեր է ստացվում։ Հայ ժողովրդի բոլոր հոգևոր, ազգային, պատմական և պետական շահերը հակասում են փաշինյանական իշխանության աշխարհայացքին և քաղաքականությանը։ Սա փաստ է»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *