Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ 321 ադամանդով մատանի են նվիրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ 321 ադամանդով մատանի են նվիրել:

Խոսքը 18 կարատանոց ոսկուց պատրաստված մատանու մասին է, որը զարդարված է 321 բնական ադամանդով և ևս 75 թանկարժեք քարերով։ Այն ստեղծել է Անտվերպենի ոսկերիչ և ադամանդագործ Դավիդ Գոթլիբը։

Մատանու դիզայնը ոգեշնչված է ամերիկյան Super Bowl-ի հաղթողների չեմպիոնական մատանիներից և խորհրդանշում է ԱՄՆ-ի անկախության 250-ամյակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *