
Դատաքննությունն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցութունների սենյակ: «Սույն գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ն՝ օրվա վերջ: Կփորձենք վաղօրոք տեղեկացնել կողմերին՝ հրապարակման ժամի մասին»,- ասաց ՍԴ նախագահը:
Հիշեցնենք՝ հունիսի 26-ից ՍԴ-ում ընթանում էր 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը: