Նեթանյահուն ուզում է դադարեցնել Իսրայելին տրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
հուլիսի 1-ին հայտարարե
լ է, որ ցանկանում է դադարեցնել Իսրայելին
տրամադրվող ամերիկյան ֆինանսական օգնությունը «արդեն այս տարի»։

Հանդես գալով մամուլի ասուլիսում՝ նա ընդգծել է, որ երկրի տնտեսությունն այժմ բավականաչափ
ուժեղ է՝ առանց ԱՄՆ օգնության գոյ
ություն ունենալու համար։ Այս մասին հայտնում է News 18-ը:

«Ես ուզում եմ դադարեցնել ամերիկյան օգնությունը։ Դա նման է սոցիալական նպաստի. դա ինձ պետք չէ։ Մեր տնտեսությունն այլևս փոքր տնտեսություն չէ… մենք
կարող ենք ֆինանսավորել մեր ՀՆԱ-ի տոկոսի
այն
մասը, որը ստանում ենք Միացյալ Նահանգներից։ Ես ուզում եմ, որ այս գործընթացը
սկսվի այս տարի»,- ասել է
Իսրայելի վարչապետը։

Բենիամին Նեթանյահուն նաև մի քանի
հայտարարություններ
է արել տարածաշրջանային անվտանգության
վերաբերյալ։ Նա
հանդես է եկել ընդդեմ Պաղեստին պետության ստեղծմանը։ Մեկնաբանելով Իսրայելի
ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ Նեթանյահուն հայտարարե
լ է. «Մենք երկու անգամ ներխուժել ենք Իրան՝ ոչնչացումից փրկվելու համար։ Եթե պահանջվի, կլինի նաև երրորդ անգամը»։

Բացի դրանից, Իսրայելի
վարչապետը հայտարարե
լ է, որ իսրայելական զորքերը կմնան
Լիբանանում այնքան ժամանակ, քանի դեռ «Հ
ըզբոլլահը»
սպառնալիք է համարվում։

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *