Թեհրանի օդային տարածքը կփակվի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ

Թեհրանի օդային տարածքը կփակվի երկուշաբթի՝ նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ. հայտնում է РИА Новости-ն՝ երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ղեկավար Աբուզար Շիրուդիին հղումով։

«Երկուշաբթի՝ հանգուցյալ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողության ժամանակ, Թեհրանի օդային տարածքը լիովին կփակվի, և թռիչքներ չեն իրականացվի», – Շիրուդիի խոսքերն է մեջբերել Իրանի պետական ​​հեռարձակողը։

Նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը տեղի կունենան հուլիսի 4-9-ը. հրաժեշտի արարողություններ տեղի կունենան՝ Թեհրանում հուլիսի 4-6-ը, Ղոմում՝ հուլիսի 7-ին, իսկ հուղարկավորությունը՝ Մաշհադում՝ հուլիսի 9-ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *