Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Տոկմակի (Զապորոժյեի մարզ) շուկայում զոհվել է հինգ, վիրավորվել՝ 18 մարդ․ գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։ Տոկմակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում լրացուցիչ վիրահատարաններ են բացվել։ Ստեղծվել է շտաբ՝ տուժածներին բժշկական և հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել է Զապորոժյեի մարզի ռուսական կողմից նշանակված ղեկավար Եվգենի Բալիցկին։