Ռուսաստանում մտադիր են միգրանտներին արտաքսել սեռական, ռասայական և այլ խտրականությունների հիմքով

Այս շաբաթ Պետդուման կքննարկի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմնավորումների ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից մինչև 45: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Ի սկզբանե նախատեսվում էր ցանկը ընդլայնել մինչև 43 կետ։
Սակայն, ի վերջո, առաջարկվե
լ է ներառել նաև ցանկացած հիմքով խտրականությունը (սեռական, ռասայական, մաշկի գույնի, ազգության, լեզվի, տարիքի, կրոնական պատկանելության և այլն) և պետական ​​սահմանին զինծառայողին ուղղված պահանջներին չհետևելը։

«Սա կնպաստի մեր երկրում հասարակական անվտանգության բարձրացմանը և միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը»,-
նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Բացի դրանից, Պետդուման այս շաբաթ կքննարկի աշխատանքային միգրացիայի
ոլորտում նախաձեռնությունները, հավելել է նա։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *