Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. Վնասվել են բնակելի շենքեր, մարդիկ մնացել փլատակների տակ. զոհվել է 11 մարդ

Հուլիսի
լույս 6-ի գիշերը Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով
հարվածել
է Կիևին: Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Հարվածի
հետևանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել՝ 46-ը։
Տուժածների
թվում կա հինգ երեխա։ Քաղաքի մի քանի թաղամասերի բնակելի շենքեր վնասվել են,
հստակեցրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Դարնիցկիի
շրջանում բեկորներ
ն ընկել
են 25-հարկանի շենքի
վրա։ Վերևի հարկերում մարդիկ արգելափակվել են, նրանց փորձում են դուրս բերել շենքից։
Նույն
շրջանում հրդեհ է
բռնկվել 30-հարկանի բնակելի շենքի վեր
ևի
հարկերում։ Բնակիչներին տարհանում են։

Այս կապակցությամբ հուլիսի
7-ը հայտարարվել է սգո օր,
գրել է Կիևի
քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։

Սգո օրվա կապակցությամբ քաղաքում չեղարկվեն բոլոր ժամանցային միջոցառումները, քաղաքային հաստատությունների շենքերի վրա
պետական
​​դրոշները կխոնարհվեն։

Կլիչկոն նշել է, որ մայրաքաղաքի Պոդոլսկի
և Դարնիցկի շրջաններում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ փլատակների տակ
մնացած մարդկանց որոնողական աշխատանքների համար։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *