Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում ․ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։
Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։