Բելառուսը չի ցանկանում պատերազմել, սակայն մտադիր չէ գլուխ խոնարհել թշնամու առաջ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք խաղաղ մարդիկ ենք, պատերազմել չենք ուզում, բայց նաև մտադիր չենք գլուխ խոնարհել թշնամու առաջ», – ասել է Լուկաշենկոն, ում խոսքերը մեջբերում է «Բելտա» գործակալությունը։
Նա նշել է, որ բելառուս ժողովուրդը ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է անասելի փորձությունների միջով և գենետիկ մակարդակով չի ընդունում պատերազմը։