«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց

«ՑԱՀԱԼ-ը կշարունակի պահպանել Լիբանանի հարավում գրավված տարածքները»․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կշարունակի պահպանել իր կողմից զբաղեցված տարածքները Լիբանանի հարավում։ Այս մասին հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով Լիբանանում հաստատված 10-օրյա հրադադարը։

«Իսրայելի պաշտպանության բանակը պահպանում է և կշարունակի պահպանել (Լիբանանի հարավում) մաքրված և գրավված բոլոր տարածքները։ Արշավի նպատակը եղել և մնում է «Հեզբոլլահի» զինաթափումը ռազմական կամ քաղաքական միջոցներով», – ասել է։ Նա նշել է, որ Լիբանանի հարավում Լիտանի գետից հարավ գտնվող տարածքը դեռևս չի ապառազմականացվել, սակայն «դա պետք է իրականացվի քաղաքական միջոցներով կամ հրադադարի ավարտից հետո Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական գործողությունը շարունակելով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *