Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվեց․ նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ:

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ «տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերեւույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *