Մայիսյանում բախվել են Kia-ն և «ԳԱԶ 3108»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է՝ վերածվելով մետաղի ջարդոնի. կան վիրավnրներ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մայիսյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Kia» մակնիշի և «ԳԱԶ 3108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia»-ն հայտնվել է ծառերի մեջ, իսկ «ԳԱԶ 3108»-ը գլխիվայր, մետաղե ջարդոնի վերածված հայտնվել է երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *