Ամենաբարդը Թրամփին համոզելն էր․ Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամենից բարդը Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համոզելն է եղել, որ մասնակցի այդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։ Ֆիդանը նաեւ ասել է, որ նոր ժամանակներում դաշինքը պետք է ուշադրություն դարձնի իր ռազմավարական պոտենցիալի ավելացմանը, եւ պետք է դադարի սոսկ կառույց լինելուց, որը արձագանքում է սպառնալիքներին, այլ պետք է միասնական եւ երկարատեւ անվտանգային տեսլական մշակի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *