Ժողովուրդ ջանի ուշադրությունը պետք է շեղել չլուծված հիմնախնդիրներից, ուստի Փաշինյանը նորից հիշել է հեծանիվը

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նիկոլ Փաշինյանը չկարողացավ Ռուսաստանում լուծել այդ երկիր Հայաստանից գյուղմթերքների, կոնյակի արտահանման արգելքը հանելու խնդիրը։ Սակայն ժողովուրդ ջանի ուշադրությունը պետք է շեղել այդ և Հայաստանում առկա, չլուծված այլ հիմնախնդիրներից։

Ուստի նա նորից հիշել է հեծանիվը։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Սիրելի հեծանվորդներ, գրանցվեք։ Սեւանի շուրջը հեծանիվով պտտվում ենք օգոստոսի 29–30–ին»։

Սևանի շուրջ հեծանիվով պտտվեք, քանի դեռ Սևանա լիճը 2 մասի՝ հայկական և ադրբեջանական հատվածների բաժանող, իր կողմից անոնս արված կամուրջը չի սարքել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *