Axios․ Իրանի հյուսիս-արևելքում երկու երկաթուղային կամուրջներ ենթարկվել են ԱՄՆ-ի հարձակմանը

 Իրանում այս գիշեր ԱՄՆ զինված ուժերի հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են երկրի հյուսիս-արևելքում գտնվող երկու երկաթուղային կամուրջներ։ Այս մասին, հղում անելով Պենտագոնի աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։

Նշվում է, որ սա իրանական տրանսպորտային ենթակառուցվածքի նկատմամբ ամերիկյան առաջին հարվածներն են ապրիլի 8-ին հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերումից հետո։

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի վրա ԱՄՆ-ի հարձակումների մասին՝ Աքքալա և Գորգան քաղաքների շրջանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *