ԵՄ-ն շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին առևտուրը, որի ծավալների կառուցվածքը, ըստ հիմնական առևտրային գործընկերների, 2026թ․ առաջին եռամսյակում եղել է հետևյալը․
Նշենք, որ 2026թ․ առաջին եռամսյակում ԵՄ արտահանման ծավալները կազմել են մոտ €628 մլրդ, իսկ ներմուծման ծավալները՝ €641 մլրդ։
Արտահանման ծավալներում մոտ 19% մասնաբաժին ունի ԱՄՆ-ը, 14%՝ Միացյալ Թագավորությունը, և 8․9%՝ Շվեյցարիան։
Հատկանշական է Չինաստանի մասնաբաժինը՝ 7․4%, ինչպես նաև Թուրքիայի մասնաբաժինը՝ 4․2%։
Ներմուծման ծավալներում 2026թ․ առաջին եռամսյակում մոտ 23% մասնաբաժին ունի Չինաստանը, 14%՝ ԱՄՆ-ը, և շուրջ 6%՝ Միացյալ Թագավորությունը։
Թուրքիայի մասնաբաժինը ներմուծման ծավալներում կազմել է մոտ 4%։