Ընդդիմադիր Ալեկո Էլիսաշվիլին Վրաստանում դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

«Ուժեղ Վրաստան-Լելո» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Ալեկո Էլիսաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական գործողության փորձի գործով, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ըստ գործի նյութերի՝ անցյալ տարվա նոյեմբերին Էլիսաշվիլին փորձել է հրկիզել Թբիլիսիի քաղաքային դատարանի գրասենյակի շենքը: Անվտանգության աշխատակիցները  ձերբակալել են նրան, երբ գիշերը մուրճով կոտրել է շենքի արտաքին ճակատի ապակին և ներս թափանցել։

Քննության տվյալներով՝ ընդդիմադիրը դյուրավառ հեղուկ է լցրել գրասենյակային տեխնիկայի վրա, որից հետո ֆիզիկական բախման մեջ է մտել անվտանգության աշխատակիցների հետ:

Դատական նիստի ժամանակ Էլիսաշվիլին հայտարարել է, որ իր գործողությունները եղել են բողոքի ձև՝ ընդդեմ Վրաստանի գործող իշխանությունների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *