Սերբիայի նախագահը հայտարարել է պաշտոնը լքելու որոշման մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պատրաստվում է լքել երկրի ղեկավարի պաշտոնը՝ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելուց անմիջապես հետո։

«Կամաց-կամաց հավաքում եմ իրերս։ Որպես հանրապետության նախագահ՝ ես պետք է նշանակեմ խորհրդարանական ընտրությունները, ապա մի քանի օր անց հրաժարական կտամ»,- ասել է Վուչիչը Pink հեռուստաալիքի եթերում։

Վուչիչը նախկինում ևս հայտարարել էր, որ պատրաստվում է հեռանալ նախագահի պաշտոնից առաջիկայում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *